«Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բենֆիկայի» հետ ոչ-ոքին (3:3).
«Մենք երջանիկ ենք։ «Ինտերը» այսքան ժամանակ չէր հասել կիսաեզրափակիչ։ Ամեն ինչ հիանալի է։ Բայց ևս մեկ քայլ պետք է անել. Մենք լավ հանդիպում անցկացրինք։ Ես ամբողջ շաբաթ աշխատել եմ փոխանցումների վրա: Բայց գլխավորը թիմի հաղթանակն է»,- Դիմարկոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Դիմակայությունում միլանյան թիմը հաղթեց (5:3) և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։























































