«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո ասել է, որ Յուլիան Նագելսմանին Թոմաս Տուխելով փոխարինելը ճիշտ քայլ էր:
«Դա միանշանակ ճիշտ որոշում էր: Նագելսմանի գլխավորությամբ թիմի առաջընթացը ցույց տվեց, որ ներուժը չէր իրացվում խաղադաշտում»,- ասել է Հայները Bild-ի հետ զրույցում։
«Բավարիան» քառորդ եզրափակչում ընդհանուր 1։4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից:
Մարտի 24-ին «Բավարիան» հայտարարեց Յուլիան Նագելսմանի հեռանալու մասին։ Նրան փոխարինել է Տուխելը, որն ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի հունիսը։
























































