«Միլանը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ 1/4 եզրափակիչում ընդհանուր 2-1 հաշվով հաղթելով «Նապոլիին»:
Առաջին հանդիպումն անցկացվել է Միլանում և ավարտվել է միլանցիների նվազագույն հաղթանակով (1-0): Նեապոլում կայացած պատասխան խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1:
Ռոսոներիները պատմության մեջ յոթերորդ անգամ դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ կրկնելով իտալական ռեկորդը։ «Յուվենտուսին» ևս հաջողվել է յոթ անգամ դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ ներկայիս ձևաչափով, որն անցկացվում է 1992/93 մրցաշրջանից։
Կիսաեզրափակիչում «Միլանի» մրցակիցը կորոշվի «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Ինտեր» (Իտալիա) դիմակայությունում։























































