«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Նապոլիի» դեմ պատասխան խաղի լավագույն ֆուտբոլիստ (1-1): Պորտուգալացին գոլային փոխանցում ունի այս խաղում իր հաշվին։
«Փայլուն հարձակողական խաղ։ Այս խաղում նա վաստակել է 11 մետրանոց և գոլային փոխանցում կատարել։ «Նապոլին» չկարողացավ կանգնեցնել պորտուգալացուն, իսկ «Միլանը» վարպետորեն օգտագործեց նրա տաղանդը՝ կիսաեզրափակիչ դուրս գալու համար»,- ասել են ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները։
























































