«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին էմոցիոնալ է արձագանքել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ իր թիմի դուրս գալուն։
«Ռոսոներիները» պատասխան խաղում ոչ-ոքի խաղացին «Նապոլիի» հետ (1-1)՝ ընդհանուր հաշվով հաղթելով մրցակցին 2-1 հաշվով:
«Մենք լավ ենք հիշում 2020 թվականին Եվրոպայի լիգայի որակավորման փուլի «Ռիո Ավեի» դեմ հանդիպումը։ Մենք երկար ճանապարհ ենք անցել։
«Նապոլիի» հետ խաղում մեզ աութսայդեր էին համարում, բայց ես մեծ սրտով եմ մարզում այս թիմը։ Մենք ատամները սեղմեցինք և դիմացանք, մենք արժանի էինք այս հաղթանակին»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։























































