Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Չելսիին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մադրիդյան թիմն առաջին խաղում ևս առավելության էր հասել 2։0 հաշվով։
Պատասխան խաղում հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն՝ աչքի ընկնելով 58-րդ և 80-րդ րոպեներին։























































