Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Չելսիի» դեմ կայանալիք խաղի սպասելիքներով։ Առաջին խաղում «արքայական ակումբը» սեփական հարկի տակ հաղթել է 2-0 հաշվով։
«Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է «Չելսին» այդքան վատ հանդես գալ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նրանք ունեն համաշխարհային մակարդակի խաղացողներ, ովքեր ունակ են հաջողության հասնել։
Այնուամենայնիվ, հուսով եմ, որ նրանց պարտությունների շարքը կշարունակվի Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում»,- ասել է Կուրտուան Mirror Football-ին:
«Չելսին» այժմ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի տասնմեկերորդ տեղում է:























































