Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում մրցեցին «Ասթոն Վիլան» ու «Մանչեսթեր Սիթին»։
Խաղի 20-րդ ու 30-րդ րոպեներին Ագուերոն ու Ռոդրին մեկական գնդակ խփեցին ու հաղթանակի լուրջ հայտ ներկայացրին։ 41-րդ րոպեին Սամատան կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1։2, բայց միայն այդքանը։
«Սիթին» հաղթեց ու 3-րդ անգամ անընդմեջ նվաճեց Լիգայի գավաթը, իսկ վերջին 7 տարում՝ 5-րդ անգամ։ Գվարդիոլայի գլխավորությամբ սա 8-րդ տիտղոսն էր։