«Բարսելոնան» այս պահի դրությամբ շարունակում է ամենահուսալի պաշտպանությունն ունենալ թոփ-5 լիգաների ակումբների շրջանում։
Չավիի թիմն ընթացիկ մրցաշրջանում բաց է թողել ընդամենը 9 գոլ։
Դա ավելի քան կրկնակի անգամ քիչ է, քան այդ ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող «Լացիոյի» ցուցանիշը (20 գոլ)։
Իսկ ահա լավագույն քառյակը եզրափակում են «Նապոլին» և «Աթլետիկոն», որոնք այս մրցաշրջանում բաց են թողել 21-ական գոլ։
1․ «Բարսելոնա» – 9 գոլ
2․ «Լացիո» – 20 գոլ
3-4․ «Նապոլի» – 21 գոլ
3-4․ «Ատլետիկո» – 21 գոլ
5-6․ «Ռեալ» – 24 գոլ
5-6․ «Նյուքասլ» – 24 գոլ
7-8․ «Յուվենտուս» – 25 գոլ
7-8․ «Լանս» – 25 գոլ
9․ «Ռոմա» – 26 գոլ
10-12․ «Մանչեսթեր Սիթի» – 28 գոլ
10-12․ «Վիլյառեալ» – 28 գոլ
10-12․ «Ռեալ Սոսյեդադ» – 28 գոլ
13-14․ «Նիցա» – 29 գոլ
13-14․ «Աթլետիկ» – 29 գոլ
























































