Այսօր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը․ 21-րդ րոպեին աչքի ընկավ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Աբրահամյանը։ Բայց քիչ անց «Արարատ-Արմենիայի» կազմում հաշիվը հավասարեցրեց Յենեն, իսկ 44-րդ րոպեին աչքի ընկավ արդեն Բուենոն։
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 62 միավոր ունի իր ակտիվում և մրցաշարային աղյուսակում միավորներով հավասարվեց առաջնության առաջատար «Ուրարտուին», որն այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ ԲԿՄԱ-ն 17 միավորով 10-րդ տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում։