«Ֆլամենգոյի» մամուլի ծառայությունը հայտարարել է Խորխե Սամպաոլիին՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։
Սամպաոլիի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի դեկտեմբեր:
Մարտին Սամպաոլին հեռացվեց «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Արգենտինացի մասնագետը թիմը գլխավորել է 31 խաղում՝ 13 հաղթանակ տոնելով, 6 ոչ-ոքի գրանցելով և 12 պարտություն կրելով։
Մինչ իսպանական ակումբը գլխավորելը նա մարզում էր ֆրանսիական «Մարսելը»։
























































