«Լեռնային Արցախը» նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
««Լեռնային Արցախ» ակումբում գլխավոր մարզչի փոփոխություն է տեղի ունեցել: Ակումբի ղեկավարությունը որոշել է Արտաշես Ադամյանին ազատել զբաղեցրած պաշտոնից։ Բարձր գնահատելով Արտաշես Ադամյանի կատարած աշխատանքը՝ ակումբի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում կատարված հսկայական աշխատանքի համար և մաղթում շարունակական հաջողություններ իր գործունեության մեջ։
Հիշեցնենք, որ հենց Արտաշես Ադամյանի գլխավորությամբ ակումբն առաջին լիգայում դարձավ չեմպիոն:
Ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Ադամյանը։ Արթուր Ասոյանը նշանակվել է գլխավոր մարզչի օգնական :
Ակումբի ղեկավարությունը շնորհավորում է նորանշանակ մարզչական շտաբին ու մաղթում հաջողություներ»,-ասված է հայտարարությունում: