«Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարը կարող է կարիերան շարունակել «Ռոմայում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեացիներն արդեն ուղիղ բանակցություններ են վարում խաղացողի հետ։ 24-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Լիոնի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Բացի այդ, Աուարին հավակնում է ձեռք բերեկ գերմանական «Այնտրախտը».
Այս մրցաշրջանում Աուարն ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։
























































