6.06.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Պաշտոնական. Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխեց ակումբային գրանցումը

    Մբապեն նշել է այն երկու աստղերի անունները, որոնց դեմ երազում է խաղալ ԱԱ-2026-ում

    Լուսանկարը՝ ՀՖՖ-ից

    Կցանկանայի Նաիրին և Էդուարդին հաջող խաղ մաղթել. Բերեզովսկին հաստատել է շրջանառվող լուրերը

    Հայտնի են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների խաղային համարները Ղազախստանի դեմ խաղում

    Նրա պատճառով գիշերները չէի կարողանում քնել․ Իկեր Կասիլյաս

    Ռոմանո. Բարսելոնան վաճառել է Անսու Ֆատիի տրանսֆերային իրավունքները

    Նա ամենատաղանդավոր խաղացողն է, որին ես տեսել եմ Մոնակոյում. Մբապե

    Transfermarkt-ը հրապարակել է Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

      Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

      Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

      Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

      Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

      Սպերցյանը նշել է՝ ում է երկրպագելու Australian Open-ի եզրափակիչում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

        Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

        🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

        Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

        Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

          Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Պաշտոնական. Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխեց ակումբային գրանցումը

            Մբապեն նշել է այն երկու աստղերի անունները, որոնց դեմ երազում է խաղալ ԱԱ-2026-ում

            Լուսանկարը՝ ՀՖՖ-ից

            Կցանկանայի Նաիրին և Էդուարդին հաջող խաղ մաղթել. Բերեզովսկին հաստատել է շրջանառվող լուրերը

            Հայտնի են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների խաղային համարները Ղազախստանի դեմ խաղում

            Նրա պատճառով գիշերները չէի կարողանում քնել․ Իկեր Կասիլյաս

            Ռոմանո. Բարսելոնան վաճառել է Անսու Ֆատիի տրանսֆերային իրավունքները

            Նա ամենատաղանդավոր խաղացողն է, որին ես տեսել եմ Մոնակոյում. Մբապե

            Transfermarkt-ը հրապարակել է Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

              Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

              Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

              Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

              Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

              Սպերցյանը նշել է՝ ում է երկրպագելու Australian Open-ի եզրափակիչում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

                Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

                🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

                Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

                Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

                  Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Դիպլոմավորված ֆուտբոլիստը՝ Կաուրու Միտոման․ Եվրոպական ֆուտբոլում նոր աստղ է հասունանում

                  ArmSport-ի դիտակետում, Անգլիա, Թոփ, ՍՊՈՐՏ LIFE, ՖՈՒՏԲՈԼ
                  25.04.23 / 14:52
                  0

                  Կաուրու Միտոմա․․․ ծանոթ անուն է չէ՞, հատկապես ֆուտբոլասերների համար․․․ Գրեթե ամեն շաբաթ նոր տեղեկություն է հայտնվում, որ այս կամ այն գրանդը հետաքրքրված է ճապոնացի ֆուտբոլիստով․․․ Բայց փորձեք հիշել՝ ե՞րբ եք առաջին անգամ լսել այս անունը կամ կարդացել որևէ նորություն նրա մասին․․․ Մեկ տարի առա՞ջ, Աշխարհի առաջնության ժամանա՞կ, այս ձմե՞ռ․․․ իսկ, միգուցե, շատերը կծանոթանան այս տաղանդավոր երիտասարդի հետ հենց այսօր․․․

                  Այո՛, այսօր մեր դիտակետում ֆուտբոլիստ է, որն արդեն 25 տարեկան է, բայց ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը գրավեց միայն Աշխարհի վերջին առաջնությունից հետո։ «Բրայթոնի» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք թոփ ակումբներ՝ «Ռեալ», «Բավարիա», «Արսենալ», «Տոտենհեմ», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի»․․․ Ինչո՞ւ և ո՞վ է Կաուրուն Միտոման՝ կպատմենք մեր պատրաստած նյութում։

                  Մեր այսօրվա հերոսը ծնվել է 1997 թվականի մայիսի 20-ին, Կավասակիում: Նրա կենսագրությունը ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ այն բրազիլական կամ աֆրիկյան դասական սցենարներից բավականին հեռու է․ Կաուրուն չի ունեցել շատ ծանր մանկություն, ստիպված չի եղել աշխատել վաղ տարիքից՝ ընտանիքին օգնելու համար և այլն․․․ Նրա հայրը, որն, ի դեպ, այժմ նրա գործակալն է, ժամանակին զբաղվել է թեթև աթլետիկայով։ Կաուրուի մայրը ևս սպորտսմեն է եղել․ նա ժամանակին եղել է վոլեյբոլիստուհի։ Այսինքն, Միտոմաների ընտանիքում սպորտով զբաղվելը ավանդույթ է։ Կաուրուի ավագ եղբայրը ևս զբաղվել է ֆուտբոլով, բայց սիրողական մակարդակից այն կողմ նա հաջողություններ չի գրանցել։

                  Կաուրուն դեռ վաղ տարիքում ընդունվել է հայրենի քաղաքի համանուն ակումբի՝ «Կավասակիի» ակադեմիա, որտեղ էլ ստացել է իր ֆուտբոլային կրթությունը։ Աստիճանաբար տարբեր տարիքային թիմերում գրանցելով հաջողություն` տարիներ անց նա ստանում է պրոֆեսիանալ պայմանագրի առաջարկ հարազատ ակումբից։ Բայց․․․ նա հրաժարվում է պայմանագիր կնքել` կարծելով, որ դեռ պատրաստ չէ պրոֆեսիոնալ մակարդում հանդես գալուն։

                  🎓 Քայլ N1․ Գերազանցիկ ուսանողը

                  Փոխարենը, մեր հերոսը որոշում է բարձրագույն կրթություն ստանալ, շեշտենք՝ սպորտի ոլորտում։ Նա ընդունվում է Ցուկուբայի համալսարան, որը ոչ միայն Ճապոնիայում, այլ նաև աշխարհում համարվում է լավագույններից մեկը։ Այս համալսարանը աշխարհի և օլիմպիական բազմաթիվ չեմպիոններ է տվել և շատ մեծ ներդրում ունի երկրում սպորտի զարգացման գործում։ Կաուրուն համալսարանում ուսանելուն զուգահեռ խաղում էր նաև համալսարանական ֆուտբոլային թիմում։ Խաղալը դեռ մեղմ է ասված… Նա մարզումները և ֆուտբոլային հանդիպումները կիրառում էր որպես ինքնազարգացման, իր սեփական թեորեմները փորձարկելու և իր համար ինչ-որ նոր բան հայտնագործելու հարթակ։

                  Արդյունքում՝ նրա թեզի թեման դրիբլինգն էր․ ինչպես ֆուտբոլիստն ինքն էր հետագայում պատմում՝ նա ուզում էր հասկանալ, թե ինչպես է դրիբլինգը գործում և ինչպես այն ավելի արդյունավետ դարձնել: Դրա համար Կաուրուն մարզումների ժամանակ իր վրա ամրացնում էր GoPro տեսախցիկ և ֆիքսում շարժումներն ու հարվածները։

                  «Ես պետք է որոշեմ մրցակցի ծանրության կենտրոնը: Եթե ​​ես կարողանամ իմ քայլերով շարժել մրցակցիս մարմինը, ուրեմն ես արդեն հաղթել եմ»,- բացատրում է Միտոման իր թեորեմը։

                  Այժմ, արդեն պրոֆեսիոնալ մակարդակում հետևելով նրա գործողություններին, նկատելի է, որ մինչ գնդակը ստանալը, Կաուրուն «սկանավորում» է մրցակիցներին ու տարածությունը, իսկ գնդակը ստանալուց հետո առանց ոտքերի տակ նայելու շտապում է առաջ։ Երբ հետևում եք նրա ելույթներին ԱՊԼ-ում, արդեն հասկանալի է դառնում, թե ինչու է այս ֆուտբոլիստը թոփ լիգաներում լավագույններից մեկը դրիբլինգի առումով ։ Բայց հիմա այդ մասին չենք խոսում։

                  Միտոմայի գիտական ​​աշխատանքն այնքան է տպավորում համալսարանի ղեկավարությանը և դասախոսներին, որ այժմ այն պահվում է համալսարանում և նույնիսկ ուսումնական ձեռնարկ է դարձել երիտասարդ մարզիկների համար։

                  Միտոման ուսանողական տարիներին աչքի չէր ընկնում աթլետիկ տվյալներով, բայց ուսման ընթացքում սկսեց ճիշտ սնվել ու մկանային զանգված ձեռք բերել։ Դա անելու համար նա վարձել էր դիետոլոգների։ Այո՛, ներկայումս պրոֆեսիոնալ ակումբներում կան հատուկ խոհարարներ և դիետոլոգներ, որոնք հետևում են ֆուտբոլիստների սննդակարգին, բայց մենք խոսում ենք համալսարանական թիմի մասին։ Կաուրուն նաև վարձում է մասնագետների, որոնք իրենց խորհուրդներով օգնում են նրան ճիշտ մարզվել և ձեռք բերել անհրաժեշտ մկանային զանգված։ Իսկ խաղադաշտում վազելու և արագությունը ճիշտ ղեկավարելու հարցում նրան օգնել է Սիդնեյի և Աթենքի Օլիմպիական խաղերի մասնակից Սատորու Տանիգավան։ Այս ամենի արդյունքն իրեն երկար սպասեցնել չտվեց․․․ 2017 թվականի օգոստոսին Կաուրուն Ճապոնիայի ուսանողական թիմի կազմում ոսկե մեդալ նվաճեց Թայբեյում կայացած ամառային ունիվերսիադայում։

                  ⚽ Քայլ N2․ Պրոֆեսիոնալ կարիերա

                  Ինչպես և իր առաջին քայլերը ֆուտբոլում, պրոֆեսիոնալ կարիերան Միտոման սկսում է ևս հարազատ ակումբում՝ «Կավասակիում»։ Նրա պրոֆեսիոնալ դեբյուտը տեղի ունեցավ 2020 թվականին։ Առաջին անգամ նա Ճապոնիայի բարձրագույն դիվիզիոնում խաղադաշտ դուրս եկավ առաջնության 1-ին տուրում «Սագան Տոսու» ակումբի դեմ տնային խաղում, սակայն 65-րդ րոպեին փոխարինվեց։ Ընհանուր առմամբ, նա ակումբի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան՝ մասնակցելով բարձրագույն լիգայի 50 հանդիպման և դառնալով թիմի առաջատարներից մեկը։ Ակումբում անցկացրած ժամանակահատվածում նա եղել է թիմի առանցքային խաղացողներից և գլխավոր ռմբարկուներից մեկը՝ առաջնության մեկ խաղում միջինը 0,42 գոլ ունենալով իր ակտիվում։ 2020 թվականին Միտոման դարձավ Ճապոնիայի չեմպիոն և ազգային գավաթի հաղթող (եզրափակիչում նա 55-րդ րոպեին հաղթական գոլը խփեց «Գամբա Օսակայի» դարպասը, հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով), իսկ հաջորդ տարի նա նվաճեց նաև երկրի սուպերգավաթը։

                  Նրա տպավորիչ ելույթներն աննկատ չմնացին եվրոպական սկաուտների կողմից և 2021 թվականի օգոստոսի 10-ին նա չորս տարվա պայմանագիր կնքեց անգլիական «Բրայթոն» ակումբի հետ։ Իսկ մենք արդեն գիտենք, թե որքան հիանալի է աշխատում «ճայերի» սելեկցիոն բաժինը, և այս ակումբը պատահական ֆուտբոլիստներ ձեռք չի բերում։ Անգլիական ակումբը որոշեց միանգամից ռիսկի չգնալ և ֆուտբոլիստին վարձավճարով գործուղման ուղարկեց բելգիական «Յունիոն», որն, ի դեպ, ևս պատկանում է «Բրայթոնի» սեփականտիրոջը։ Ասել, որ Միտոման բելգիական ակումբում ինչ-որ ցնցող արդյունքներ գրանցեց, սխալ կլինի, բայց, համենայն դեպս, սա շատ լավ պրակտիկա էր եվրոպական ֆոտբոլում հարմարվելուն։ Բելգիական ակումբում Կաուրուն հիմնական կազմի ֆուտբոլիստ էր և իր ներդրումն ունեցավ թիմի հաջողություններում:

                  ⚽ Քայլ N3․ Ազգային հավաքական

                  Մինչ ազգային հավաքականի կազմում ԱԱ-2022-ում փայլելը, Կաուրուն բավականին երկար ճանապարհ է անցել։

                  2018 թվականից նա ընդգրկված էր Ճապոնիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում նա դարձել է Ասիական խաղերի 2018 թվականի արծաթե մեդալակիր։ 2021 թվականին Տոկիոյի տնային Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարում նա պաշտպանել է Ճապոնիայի օլիմպիական հավաքականի գույները։ Մրցաշարում նա մասնակցել է 3 խաղի, գոլի հեղինակ է դարձել Մեքսիկայի հավաքականի 3-րդ տեղի համար խաղում, որում Ծագող արևի երկրի հավաքականը զիջեց 1-3 հաշվով։

                  Նա իր դեբյուտը մեծահասակների հավաքականում նշել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին Օմանի ազգային հավաքականի դեմ խաղում՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի շրջանակում։ Նա ազգային հավաքականի կազմում առաջին անգամ գոլ խփեց 2022 թվականի մարտի 24-ին՝ դուբլի հեղինակ դառնալով Ավստրալիայի դեմ խաղում։

                  Իսկ 2022 թվականի նոյեմբերին ընդգրկվեց Աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու ազգային հավաքականի վերջնական հայտացուցակում։ Եվ հենց այս մրցաշարում էլ նա առաջին անգամ ամբողջ աշխարհին լսեցնել տվեց Միտոմա ազգանունը։ Նա, Ռիցու Դոանի հետ միասին, թիմի գլխավոր մարզիչ Մորիյասուի հաղթաթղթերից մեկն էր ԱԱ-ում։ Գերմանիայի հետ առաջին տուրի խաղում Միտոման դուրս եկավ փոխարինման և ամբողջովին կերպարանափոխեց թիմի կիսապաշտպանությունը՝ իր գրագետ և համարձակ գործողություններով ստիպելով թիմակիցներին անընդհատ առաջ շարժվել ու գրոհել, որի արդյունքում էլ Ճապոնիան ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլ նաև հաղթանակ կորզեց այդ խաղում։ Իսկ վերջին տուրի խաղում, երբ գրեթե նույն սցենարն էր, ինչ գերմանացիների հետ խաղում, Միտոման ևս ասաց իր խոսքը։ Նորից փոխարինման դուրս գալով` նա ասես լիցքավորեց իր թիմակիցներին էներգիայով ու շատ արագ ճապոնացիները հավասարեցրեցին նախ հաշիվը, իսկ հետո․․․ Իսկ հետո Միտոման մինչև վերջ պայքարելով գնդակի համար, որը, թվում էր թե արդեն լքել է խաղադաշտը, հասնում է ու եզրային գծից անսպասելի փոխանցում կատարում Տանակային (վերևի նկարում այդ դրվագն է)․․․ Արդյունքում ճապոնացիները հաղթում են և խմբում զբաղեցնում առաջին տեղը, մի խմբում, որում ընդգրկված էին Իսպանիան և Գերմանիան․․․

                  ⚽ Քայլ N4․ Այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումներից մեկը

                  «Բրայթոնի» մասին շատ ենք խոսել վերջին շրջանում։ Թիմը տպավորիչ մրցաշրջան է անցկացնում, նախորդ մրցաշրջանը ևս վատը չէր, և այս ժամանակահատվածում այս թիմում հայտնվել են մի շարք ֆուտբոլիստներ, որոնք կամ արդեն տեղափոխվել են գրանդ ակումներ՝ Տրուսարդ, Ուայթ, Կուկուրելա, կամ էլ դեռ շարունակում են հանդես գալ այս թիմում՝ Կայսեդո, Մաքալիստեր, իսկ այս ձմեռվանից նաև Էվան Ֆերգյուսոնը և, իհարկե, մեր այսօրվա հերոսը։

                  Երբ նախորդ ամառ ավարտվեց «Յունիոնի» հետ վարձակալության պայմանագիրը, Միտոման վերադարձավ «Բրայթոն»։ Մառախլապատ ալբիոնում նրանից սպասելիքները մեծ չէին, և դա հասկանալի էր. ֆուտբոլիստ, ով միայն 21-22 տարեկանից է խաղում պրոֆեսիոնալ մակարդակում, միայն մեկ մրցաշրջան էր խաղացել Եվրոպայում` այն էլ ոչ թոփ-5 առաջնությունում․․․ Հավանաբար, այդպես էր կարծում նաև Փոթերը, ով դեռ այն ժամանակ թիմի մարզիչն էր և ճապոնացուն դիտարկում էր միայն որպես ռոտացիայի ֆուտբոլիստ։

                  Հետո եկավ Դե Զերբին, ով նկատեց ֆուտբոլիստի աշխատասիրությունն ու ամենակարևորը՝ ֆուտբոլային ինտելեկտը։ Այո՛, հենց ֆուտբոլային ինտելեկտը, որը թույլ է տալիս ճապոնացի ֆուտբոլիստին օգտագործել կիսապաշտպանության և հարձակման գծում տարբեր դիրքերում։ Նրա՝ խաղադաշտն ասես թռչնի թռիչքի բարձությունից տեսնելու տաղանդը, ֆանտաստիկ դրիբլինգը, արագությունը, աշխատասիրությունը, դժվարին իրավիճակներում շատ արագ որոշում կայացնելու ընդունակությունն կարծես «գտնված գանձ» լիներ իտալացի մասնագետի համար։ Այս ամենին գումարած՝ ԱԱ-ում ֆուտբոլիստի ելույթները․․․

                  Աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո, Կաուրուն կարճ ժամանակահատվածում դարձավ նաև «Բրայթոնի» առաջատարներից մեկը, իսկ ձմռանը Տրուսարդի հեռանալուց հետո նաև իր վրա վերցրեց գրոհներն ավարտելու պարտականությունը։ Բացի այդ, նա այժմ առավելագույնս արդյունավետ օգտագործում է իր թեզերն արդեն գործնականում, որոնք դեռ մշակել էր ուսանողական տարիներին․ դրիբլինգի արդյունավետության տեսանկյունից նա այժմ լավագույններից մեկն է թոփ-5 լիգաներում։

                  ❤️ Անձնական կյանքը․․․

                  Ավարտում ենք դպրոցը, հետո համալսարանը․․․ Իսկ հետո ի՞նչ ենք անում․․․ Այո՛, ամուսնանում ենք․․․ Լավ, դա կատակ էր․․․ բայց միգուցե և ոչ․․․ Միտոման ամուսանցել է միայն նախորդ տարի, նրա ընտրյալի մասին քիչ ինֆորմացիա կա համացանցում, միայն գիտեմ, որ Նաորի Միտուրան, Կաուրոյի կինը, նրա համադասարանցին էր։ Ընդհանրապես, Միտոման անձնական և ֆուտբոլից դուրս կյանքի մասին քիչ է խոսում։ Բայց հիմա մենք խոսում ենք նրա կարիերայի մասին, չշեղվենք։ Որտե՞ղ կանգ առանք․․․ հա, ավարտում ենք համալսարանը, իսկ հետո․․․ իսկ հետո սկսում ենք կարիերայի մասին մտածել: Եվ համալսարանը ավարտելուց հետո միայն, մեր այսօրվա հերոսը նոր էջ է բացում իր կյանքում՝ պրոֆեսիոնալ կարիերա․․․

                  ⚽ Քայլ N5․ Դեպի ֆուտբոլային էլիտա

                  Ինչպես ժամանակին «Բրայթոնի» կողմից աննկատ չմնացին ճապոնացու հաջող ելույթներն ու տաղանդը, այժմ էլ դա աննկատ չի մնում թոփ ակումբների կողմից։ Պատահական չէ, որ վերջին ամիսներին շատ են խոսակցություններն ու ինսյադները Կաուրուի ապագայի վերաբերյալ։ Գրեթե բոլոր անգլիական գրանդները, և ոչ միայն անգլիական, Միտոմա ազգանունն ընդգրկել են իրենց տրանսֆերային կարճ ցուցակներում։

                  Դեռևս դեկտեմբերին Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում էր 8,5 միլիոն եվրո, իսկ այժմ այն գնահատվում է 22 միլիոն։ Եվ արդեն իմանալով, թե ինչ ախորժակ ունի «Բրայթոնը», նրանք ասիացու տրանսֆերի դիմաց կպահանջեն նվազագույնը երկու անգամ ավել գումար, եթե ոչ` ավելին։

                  Իր հերթին, «Բրայթոնը» ծրագրում է Միտոմային պահել թիմում և նրան նոր, ակումբի համար ռեկորդային պայմանագիր առաջարկել: Ակումբում հասկանում են, որ ցանկացած այլ ֆուտբոլիստի վաճառքի դեպքում կարճ ժամանակահատվածում կարող են նոր տաղանդ գտնել (այստեղ ևս մեկ անգամ հիշենք, թե ինչ ֆանտաստիկ աշխատանք են կատարում ակումբի սկաուտները), բայց շատ դժվար կլինի գտնել կամ զրոյից պատրաստել նման տրամաչափի ֆուտբոլիստ, որը, եթե կարճ՝ հանդիսանում է խաղային համակարգը կառուցող, կառավարող օղակ։ Չեմ ասում՝ դա անհնար է, այլ պարզապես դա ժամանակատար պրոցես է։ Այդ իսկ պատճառով էլ, «Բրայթոնը» շատ լավ գիտակցում է, որ Միտոման այս պահին թիմի ոչ թե գլխավոր աստղերից է, այլ նաև գլխավոր ակտիվը։ Կաուրուի ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականը, սակայն «ճայերը», ըստ աղբյուրի, պատրաստ են նրան դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նշենք, որ նրա աշխատավարձն այս պահին կազմում ԱՊԼ-ի համար շատ ցածր՝ շաբաթական 10 հազար ֆունտ։

                  «Շատ հուզիչ է նրա խաղին հետևելը, նա ինձ հիշեցնում է հին դպրոցի վինգերներին: Նա ևս մեկ խաղացող է, ով ամռանը կլինի թոփ ակումբների ուշադրության կենտրոնում: Մենք դա հասկանում ենք և պատրաստվում ենք ամեն ինչի»,- ասել է ակումբի գործադիր տնօրեն Բարբերին` ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հետ զրույցում։

                  Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենն ավելի վաղ ասել էր, որ Կաուրու Միտոմայի տեղափոխությունը «Բրայթոն» լավագույն տրանսֆերն է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։ Նախկին ֆուտբոլիստն ասել է, որ Էրլինգ Հոլանդի հայտնվելը «Մանչեսթեր Սիթի»-ում պետք է լիներ մրցաշրջանի գլխավոր տրանսֆերը, սակայն այդուհանդերձ Միտոմայի տրանսֆերը պետք է լավագույնը ճանաչվի՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը։ Եվ այս դեպքում ես լիովին համաձայն եմ Մայքլի հետ, Միտոման այս մրցաշրջանում գլխավոր բացահայտումներից մեկն է ոչ միայն ԱՊԼ-ում, այլ նաև ամբողջ Եվրոպայում։ «Բրայթոնը» մոտ է հաջորդ մրցաշրջանում եվրագավաթներում հանդես գալուն: Կմնա՞ Միտոման «ճայերի» երամում և կօգնի՞ իր թիմին է’լ ավելի բարձր ճախրել, թե՞ կորոշի ուժերը փորձել է’լ ավելի բարձր մակարդակում, այսպես ասած՝ ֆուտբոլային էլիտայում․․․ կիմանանք արդեն այս ամառ։

                  Կարծում եմ` պետք է փակել այս էջը ևս, և նոր՝ էլ ավելի հետաքրքիր արկածախնդրության գնալ․․․

                  Վար Բաբայան

                  Թեգեր: Կաուրո ՄիտոմաճապոնիաՃապոնիայի հավաքականՎար Բաբայան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 Անգլիան անակնկալ պարտություն կրեց, Իսպանիան ու Նիդերլանդները չկարողացան հաղթել

                  01.04.26

                  ԱԱ-2026․ 28 մասնակիցներ արդեն հայտնի են

                  15.10.25

                  ԱԱ-2026․ 19 մասնակիցներ հայտնի են

                  09.10.25

                  ԱԱ-2026․ 16 մասնակիցները հայտնի են

                  05.09.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

                  15:35 / 06.06.26

                  Պաշտոնական. Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխեց ակումբային գրանցումը

                  15:19 / 06.06.26

                  Մբապեն նշել է այն երկու աստղերի անունները, որոնց դեմ երազում է խաղալ ԱԱ-2026-ում

                  14:15 / 06.06.26

                  Լուսանկարը՝ ՀՖՖ-ից

                  Կցանկանայի Նաիրին և Էդուարդին հաջող խաղ մաղթել. Բերեզովսկին հաստատել է շրջանառվող լուրերը

                  13:11 / 06.06.26

                  Հայտնի են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների խաղային համարները Ղազախստանի դեմ խաղում

                  12:05 / 06.06.26

                  Նրա պատճառով գիշերները չէի կարողանում քնել․ Իկեր Կասիլյաս

                  11:13 / 06.06.26

                  Ռոմանո. Բարսելոնան վաճառել է Անսու Ֆատիի տրանսֆերային իրավունքները

                  10:10 / 06.06.26

                  Նա ամենատաղանդավոր խաղացողն է, որին ես տեսել եմ Մոնակոյում. Մբապե

                  00:30 / 06.06.26

                  Transfermarkt-ը հրապարակել է Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը

                  00:15 / 06.06.26

                  Մեսսիից հետո նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Նեստա

                  23:40 / 05.06.26

                  Դա ֆուտբոլ չխաղացած մարդու կարծիք է. Մբապեն մանրամասն համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին

                  23:15 / 05.06.26

                  Եվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին

                  22:45 / 05.06.26

                  Վերջին երեք մունդիալների հաղթողներին ճիշտ կռահած գերմանացին նշել է ԱԱ-2026-ի հաղթողին

                  22:15 / 05.06.26

                  CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 82?

                  ՊՍԺ-ն վերջնական որոշում է կայացրել Վիտինյայի և Նևեշի ապագայի հարցում

                  21:45 / 05.06.26

                  Նա հրեշ է և մի օր անպայման կնվաճի Ոսկե գնդակը. Ռոդրի

                  21:15 / 05.06.26

                  ՄՅՈւ-ի նախկին խաղացողը խորհուրդ է տվել Սպերցյանին ապագա ակումբի ընտրության հարցում

                  20:40 / 05.06.26

                  ​🎥 Կանանց ԱԱ-2027. Հայաստանի հավաքականը տանը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ և կորցրեց խմբից դուրս գալու շանսերը

                  20:05 / 05.06.26

                  Պաշտոնական. Տոտենհեմը պայմանագիր է կնքել Լիվերպուլի նախկին աստղի հետ

                  19:14 / 05.06.26

                  Մարտական տրամադրվածություն և ծանոթ դեմքեր. Չանչարևիչի նախախաղային մեկնաբանությունը

                  19:04 / 05.06.26

                  Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

                  Ես կախարդական փայտիկ չունեմ. Եղիշե Մելիքյանը՝ հավաքականի խնդիրների, նորեկների շանսերի և սպասելիքների մասին

                  18:34 / 05.06.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Անգլիան կարող է 6-րդ մասնակիցն ունենալ ՉԼ-ում. հայտնի է՝ որ դեպքում

                  14:13 / 24,05,26

                  Կարդալ ավելին

                  Գրանդները՝ վտանգի գոտում. իրավիճակը Չեմպիոնների լիգայի վերջին տուրից առաջ

                  11:05 / 28,01,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  Կակայի նախկին կինը բացահայտել է իրականությունն ու հերքել ապահարզանի տարօրինակ պատճառի մասին լուրերը

                  17:25 / 29.05.26

                  Կարդալ ավելին

                  🎥 Կադրից դուրս. ինչպես Մեսսին, Ռոնալդուն ու Մբապեն դարձան LEGO-ի հերոսներ

                  14:20 / 21.05.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.