Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում իր թիմի՝ «Չելսիի» նկատմամբ հաղթանակից հետո խոսել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի մասին։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
«Ես լավ հիշողություններ ունեմ կապված Ֆրենկ Լեմպարդի հետ: Նա ֆանտաստիկ խաղացող էր: Հուսով եմ, որ նա կդառնա ֆանտաստիկ մարզիչ. պարտադիր չէ՝ երեքշաբթի» — Անչելոտիի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Չելսի»-«Ռեալ» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին Լոնդոնում՝ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ Լեմպարդը գլխավորել է «Չելսին» 2023 թվականի ապրիլին։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է երկու հանդիպում։























































