Սադիո Մանեն կարող է հեռանալ «Բավարիայից» Լերոյ Սանեի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։
Հաղորդվում էր, որ սենեգալցին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիից» (0:3) կրած պարտությունից հետո հանդերձարանում հարվածել է գերմանացուն։
Ֆլորիան Պլետենբերգի խոսքերով՝ «Բավարիան» չի պատրաստվում համակերպվել Մանեի պահվածքի հետ, գործը չի սահմանափակվի տուգանքով։
«Ակումբը պետք է լավ օրինակ ծառայի դրա համար: Ի դեմս Տուխելի՝ նա վարձեց մարզիչ, որի գլխավորությամբ նման բաներ չպետք է լինեն։
Չեմ կարծում, որ Մանեն այս մրցաշրջանից հետո ապագա ունի «Բավարիայում»»,- նշել է Sky Sport Deutschland-ը լրագրողը։
























































