«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեին մեղադրել են ռասիզմի մեջ, երբ նա գտնվում էր Նիցցայում, հայտնում է RMC Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետը նամակ է ուղարկել Նիցցայի նախկին տնօրեն Ժյուլիեն Ֆուրնիեին, որում մատնանշել է թիմում մեծ թվով սեւամորթների ու մահմեդականների առկայության անթույլատրելիությունը։
Գալտյեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։
Նրա թիմը 30 տուրերում 69 միավորով առաջին տեղում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում:
Ընթացիկ մրցաշրջանում թիմը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ մրցաշարի 1/8 եզրափակիչում պարտվելով «Բավարիային»։
























































