Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Էվան Ն’Դիկան կարող է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն:
Ինչպես հաղորդում է Goal-ը, 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:
Անգլիական թոփ-ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, որպեսզի տեղեկանան նրա հետագա ծրագրերի մասին։ «Քաղաքաբնակները» Էվանին դիտարկում են որպես Այմերիկ Լապորտի փոխարինող, ով այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ ակումբից։
Ն’Դիկայի պայմանագիրը Ֆրանկֆուրտյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի վերջին։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 32 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում պաշտպանը Բունդեսլիգայում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:
























































