ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն եվրոպական թոփ-5 առաջնություններում լավագույնն են գոլային փոխանցումների քանակով։
Իրենց առաջնությունների վերջին հանդիպումներում երկուսն էլ իրենց 14-րդ գոլային փոխանցումն են կատարել առաջնությունում։ Մեսսին գոլային փոխանցում կատարեց Սերխիո Ռամոսին, իսկ Դե Բրույնեն օգնեց Էրլինգ Հոլանդին գոլ խփել: Հիշեցնենք, որ Դե Բրույնեն Պրեմիեր լիգայում հասավ 100 գոլային փոխանցման նշագծին։
Լավագույնները գոլային փոխանցումների քանակով թոփ-5 լիգաներում․
1-2․ Կևին դե Բրույնե․ Մանչեսթեր Սիթի — 14 գոլային փոխանցում
1-2․ Լիոնել Մեսսի․ ՊՍԺ — 14
3-4․ Ռաֆայել Գերեյրու․ Բուրուսիա — 11
3-4․ Նեյմար․ ՊՍԺ — 11
5-7․ Բուկայո Սակա․ Արսենալ — 10
5-7․ Ռանդալ Կոլո Մուանի․ Այնտրախտ — 10
5-7․ Խվիչա Կվարացխելիա․ Նապոլի — 10
























































