Ավարտվեց Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումը, որում «Թուլուզը» հյուրընկալվելիս հաղթեց «Անսիին»։
Ֆիլիպ Մոնտանյեի սաները դժվարին պայքարում հաղթեցին մրցակցին 2-1 հաշվով:
Հյուրերի թիմին հաղթանակ բերեց 20-ամյա ալժիրցի կիսապաշտպան Ֆարես Շայբիի դիպուկ հարվածը։ Որոշիչ գոլը խփվեց 85-րդ րոպեին։
Ավելի վաղ «Թուլուզը» 1/4 եզրափակչում հաղթել էր «Ռոդեսին» (6-1), իսկ «Անսին» արտագնա խաղում հաղթել էր «Մարսելին» (3-2):
Եզրափակչում Ֆիլիպ Մոնտանյեի թիմը կհանդիպի «Նանտի» հետ, որը երեկ 1-0 հաշվով հաղթել է «Լիոնին»։ Հիշեցնենք, որ «Նանտը» Ֆրանսիայի գործող գավաթակիրն է։
























































