Ապրիլի 6-ին կայացավ Fastex Հայաստանի գավաթի 2022/23 խաղարկության կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը։
Այսօր «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Գանձասարին»։ Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։
Երկրորդ խաղակեսում տանտերերը 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը․ աչքի ընկան Ժիրայր Մարգարյանը, Թեմուր Ջիկիան և Արաս Օզբիլիսը, ով իր ակտիվում դուբլ ձևակերպեց։
Այսպիսով՝ «Ուրարտուն» հաղթեց 4-0 հաշվով և դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Շիրակի» հետ։