Այսօր կայացավ Fastex Հայաստանի գավաթի 2022/23 խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը։
«Շիրակը» Գյումրիում սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Տանտերերի կազմում գոլն իր ակտիվում գրանցել է Դոնալդ Կոդիան, իսկ հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը ավելացված րոպեներին՝ Ժունինիոյի գոլի շնորհիվ։
Հանդիպման լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին և թիմերը դիմակայության հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որում ավելի դիպուկ գտնվեցին «Շիրակի» ֆուտբոլիստները։
Այսպիսով, «Շիրակը» դարձավ Հայաստանի գավաթի եզրափակչի առաջին մասնակիցը։ Վաղը կկայանա կիսաեզրափակչի մյուս հանդիպումը՝ «Ուրարտուն» սեփական հարկի կընդունի «Գանձասարին»։
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող գավաթակիրը «Նորավանքն» է։