Եղիշե Մելիքյանը Հայաստանի Պրեմիեր լիգայի փետրվար/մարտ ամսվա լավագույն մարզիչն է` Fastex-ի անցկացրած քվեարկության արդյունքում:
Եղիշե Մելիքյանն առաջ է անցել Դմիտրի Գունկոյից և Վարդան Բիչախչյանից: Հաղթողը որոշվել է փորձագետների եւ երկրպագուների քվեարկությամբ: Փետրվար/մարտ ամիսներին «Փյունիկը» Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ 5 խաղի է մասնակցել և 5 հաղթանակ տարել:
Փետրվար/մարտ ամիսների լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը: Նա մասնակցել է 4 խաղի՝ դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: