Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 19-ամյա սենեգալցի կիսապաշտպան Ալասան Ֆայեի հետ:
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ալասան Ֆայեն ծնվել է 2003-ի սեպտեմբերի 28-ին: Նա հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում:
Ֆայեն «Արարատ» է տեղափոխվել Սենեգալի ուժեղագույն դիվիզիոնի «Կասա Սպորտ» ակումբից, որի կազմում նախորդ տարի դարձել է երկրի չեմպիոն:
Ֆայեն նաև երկու հանդիպում է անցկացրել Սենեգալի հավաքականի կազմում: