Լևերկուզենի «Բայերը» հայտարարել է «Ամերիկա Մինեյրոյի» և Բրազիլիայի հավաքականի աջ պաշտպան Արտուրի հետ պայմանագիր կնքելու մասին։
20-ամյա խաղացողը գերմանական ակումբում կսկսի հանդես գալ 2023 թվականի ամառվանից։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:
Արտուրը Բրազիլիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է մարտի 25-ին Մարոկկոյի հետ ընկերական խաղում:
























































