Մադրիդի «Ռեալը» ծրագրում է 2024 թվականի ամռանը ձեռք բերել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեին՝ ազատ խաղացողի կարգավիճակում։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» որոշել է համբերատար լինել և հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ բանակցություներ չվարել ՊՍԺ-ի հետ, այլ մեկ տարի անց անվճար պայմանագիր կնքել Մբապեի հետ։ Միաժամանակ, ինքը՝ ֆուտբոլիստն, արդեն հայտարարել է Արքայական ակումբ տեղափոխվելու ցանկության մասին։
Մեկ տարի առաջ կնքված պայմանագիրը Մբապեն իրավունք ունի 2024 թվականին ազատ խաղացողի կարգավիճակում հեռանալ թիմից, եթե 2023 թվականի ամռանը չակտիվացվի պայմանագիրը երկարաձգելու տարբերակը:
























































