Այսօր՝ մարտի 29-ին, Արգենտինայի հավաքականն ընկերական խաղ է անցկացրել Կյուրասաոյի հետ և 7։0 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման 20-րդ րոպեին «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին բացել է խաղի հաշիվը։ Երեք րոպե անց Նիկոլաս Գոնսալեսը կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ 33-րդ րոպեին Մեսսին դուբլ է ձեւակերպել։ 10 րոպե անց մրցակցի դարպասը գրավել է «Չելսիի» ֆուտբոլիստ Էնցո Ֆերնանդեսը՝ Մեսսիի փոխանցումից հետո դառնալով գոլի հեղինակ: 37-րդ րոպեին արդեն Մեսսին է դարձել գոլի հեղինակ՝ խփելով իր երրորդ գնդակը:
Եվս երկու գոլ արգենտինացիները խփել են երկրորդ խաղակեսում: 78-րդ րոպեին Անխել Դի Մարիան անվրեպ է իրացրել 11 մետրանոցը, իսկ Գոնսալո Մոնտյելը 87-րդ րոպեին ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:
























































