Այսօր՝ մարտի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Կիպրոսի ընտրանու հետ։
Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն այսօրվա խաղում իր նորամուտը կնշի Հայաստանի հավաքականի կազմում։ Ռանոսը Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում է Կիպրոսի հետ ընկերական հանդիպման համար։
Բացի Ռանոսից ազգային հավաքականում նորամուտը կնշեն նաև Դավիդ Դավիդյանը («Փյունիկ»), Էրիկ Փիլոյանը («Ուրարտու»), Երջանիկ Ղուբասարյանը («Նոա»), ովքեր ևս ընդգրկված են մեկնարկային կազմում։
Հիշեցենք, որ Թուրքիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի կազմում իրենց նորամուտն էին նշել «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տինիզյանը, «Կրասնոդար-2»-ի ֆուտբոլիստ Գեորգի Հարությունյանը և «Ուրարտուի» կիսապաշտպան Իվուն։