«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է մյունխենցիների նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ հարաբերությունների մասին։
«Իհարկե, կարող եմ աջակցել նրան, բայց դա իմ պարտականությունների մեջ չի մտնում։ Կկապվե՞մ նրա հետ։ Իհարկե, բայց ոչ անմիջապես։ Չեմ ուզում անհարգալից լինել։
Հիմա ինձ չի օգնի այն տարբերակը, որում ես ամեն ինչ կանեմ այնպես, ինչպես նա է անում։ Ինչ-որ պահի մեր ճանապարհները կհատվեն, և մենք կխոսենք»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն։
Մարտի 24-ին «Բավարիան» հայտարարեց Նագելսմանի հեռանալու մասին։ Հաղորդվում է, որ 35-ամյա մասնագետը բաց է «Տոտենհեմի» հետ բանակցությունների համար։