Օլիվեր Կանը բացատրել է Յուլիան Նագելսմանի հեռացումը «Բավարիայից»: Երեկ մյունխենյան ակումբը հաստատել է մասնագետի հեռանալը գլխավոր մարզչի պաշտոնից։ «Բավարիան» գլխավորելու է Թոմաս Տուխելը։
«Վերջին օրերը բոլորիս համար դժվար էին։ Դա մարզչի պաշտոնանկության գործընթացի մի մասն է: Յուլիանը հիանալի, շատ, շատ լավ մարզիչ է։ Մենք միշտ լավ էինք համագործակցում անձնական մակարդակով, ինչպես նաև լավ էինք աշխատում միասին: Մենք պարտավոր ենք ապահովել ակումբի մարզական հաջողությունը։ Մենք ինքներս մեզ հարց տվեցինք՝ ինչո՞ւ են թիմի խաղում նման տատանումներ։
Մենք կարող էինք հանգիստ վերցնել և թույլ տալ, որ այն շարունակվի՝ հուսալով, որ վերջապես կարող ենք կայունության հասնել: Թիմը ցույց տվեց, թե ինչի է ընդունակ ՊՍԺ-ի դեմ խաղում։
Մենք զգացինք, որ այս և հաջորդ մրցաշրջանի մեր նպատակները վտանգված են։ Ուստի եկանք այն եզրակացության, որ Յուլիանին աշխատանքից կհեռացնենք։ Դա լավ մտածված որոշում էր։ Դա գործընթաց էր և ,միանշանակ, ոչ էմոցիոնալ ռեակցիա»,- մեջբերում է «Բավարիայի» գործադիր տնօրենին 90Min-ը: