ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է թիմի հարձակվողներ Կիլիան Մբապեի ու Լիոնել Մեսսիի, ինչպես նաև պաշտպան Սերխիո Ռամոսի պայմանագրերի երկարաձգման հետ կապված իրավիճակի մասին։ Գործարարն ասել է, որ փարիզեցիները զգույշ կմոտենան այս հարցին, որպեսզի սխալներ թույլ չտան։
«Մենք աշխատում ենք Մբապեին, Մեսսիին և Ռամոսին թիմում պահելու ուղղությամն։ Պատրաստվում ենք վերանայել մեր աշխատանքը՝ հասկանալու համար, թե ինչ ենք անում և համոզվելու, որ կարող ենք շարունակել: Սխալներ չենք գործի։
Այս երեքից բացի մենք պետք է կենտրոնանանք երիտասարդների և այն տաղանդների վրա, որոնցից կախված է մեր ապագան: Ահա թե ինչ ենք մենք փոխում ակումբում»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է փոխանցում Marca-ն։