Յուլիան Նագելսմանի հեռացվելը «Բավարիայից» անակնկալ է եղել նրա և մի շարք ֆուտբոլիստների համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մյունխենցիները որոշել են հեռացնել մարզչին և նրա փոխարեն նշանակել Թոմաս Տուխելին։
Ինչպես հայտնում է Sport1-ը, Նագելսմանը և թիմի զգալի մասը զարմացել են և պատրաստ չեն եղել մասնագետի հեռացմանը։
Թիմի որոշ կարևոր խաղացողներ աջակցել են Յուլիանին, մասնավորապես Յոսուա Կիմմիխը։ Սակայն թիմի որոշ աստղեր մարզչի հետ լավ հարաբերություններ չեն ունեցել։
Նշվում է, որ Նագելսմանի համար դժվար է եղել կառավարել «Բավարիայի» հանդերձարանը, իսկ որոշ ֆուտբոլիստներ դժգոհել են քիչ խաղաժամանակ ստանալուց։
























































