Պորտուգալիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» խաղացող Ժոաու Կանսելուն մեկնաբանել է գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի պաշտոնանկության մասին լուրերը։
«Այս մասին վերջերս իմացա։ Գիտեմ, որ Նագելսմանին չեմ տեսնի, երբ հավաքականից վերադառնամ ակումբ։ Հենց նա էր ուզում ինձ տեսնել Մյունխենում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան վստահության համար։
Տուխե՞լը․․. Նրա պատճառով ես պարտվեցի Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Ուստի, հուսով եմ, որ նա կօգնի ինձ հաղթել այն այս տարի»,- մեջբերում է պորտուգալացի ֆուտբոլիստին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ժոաուն հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում» վարձավճարով․ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին»: Կողմերի միջև վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
























































