Գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելը 2,5 տարով պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Մյունխենյան ակումը կհայտարարի Յուլիան Նագելսմանի հրաժարականի մասին ուրբաթ օրը, հայտնում է աղբյուրը։ Տուխելի հետ պայմանագիրը կկնքվի նույն օրը կամ հաջորդ օրը։
Նախկինում Տուխելը գլխավորել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Չելսին», ՊՍԺ-ն և Դորտմունդի «Բորուսիան»:
Ավելի վաղ մամուլում հաղորդվում էր, որ «Բավարիան» դիտարկում է գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին պաշտոնանկ անելու հնարավորությունը։
























































