Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հաջորդ մրցաշրջանից կարող է գլխավորել իր նախկին ակումբներից մեկը։ Ըստ Sport.es-ի՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պնդում է իսպանացու թեկնածությունը՝ նրան վեր դասելով շորթ լիսթում հայտնված մյուս հավակնորդներից:
Սպասվում է, որ եթե մադրիդցիների ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտին առաջիկա 20 օրվա ընթացքում հաջողության չհասնի Չեմպիոնների լիգայում ու Իսպանիայի գավաթում, նա կհեռացվի աշխատանքից։ Բացի Խաբի Ալոնսոյից, թիմի մարզչի պաշտոնի հավակնորդներն են նաև Ռաուլը, Մաուրիսիո Պոչետինոն և Թոմաս Տուխելը։
Նախքան Խաբի Ալոնսոն կգլխավորեր Լևերկուզենի «Բայերը», ակումբը գտնվում էր Բունդեսլիգայի վտանգավոր գոտում: Այժմ թիմը մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է, ինչպես նաև շարունակում է մասնակցել Եվրոպայի լիգային, որի քառորդ եզրափակչում խաղալու է բելգիական «Յունիոնի»: