«Կրասնոդարի» և «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանն ու Նաիր Տիկնիզյանը միացել են Հայաստանի հավաքականին։
Մոսկովյան ակումբի ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանն առաջին մարզումն է անցկացրել հավաքականի հետ։
Հիշեցնենք, որ երեկ ֆուտբոլիստներն իրենց թիմերի կազմում մրցել էին միմյանց դեմ։ «Լոկոմոտիվը», որի կազմում հանդես է գալիս Տիկնիզյանը, 3։2 հաշվով հաղթել էր «Կրասնոդարին», որի կազմում գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Էդուարդ Սպերցյանը։