«Լոկոմոտիվի» հարձակվող Արտյոմ Ձյուբան մեկնաբանել է «կարմիր-կանաչների» պաշտպան Նաիր Տիկնիզյանի՝ Հայաստանի հավաքական հրավիրվելը։
«Ցանկանում եմ շնորհավորել Նաիր Տիկնիզյանին Հայաստանի հավաքական հրավիրվելու կապակցությամբ։
Հաջողություն եմ մաղթում Թուրքիայի հետ նման պատմական խաղում: Հուսով եմ՝ նրանց մոտ ամեն ինչ կստացվի։ Կարծում եմ՝ նա շատ երջանիկ է»,- ասել է Ձյուբան Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսանյութում։
23-ամյա պաշտպանը հրավիրվել է Հայաստանի հավաքական մարտի 25-ին կայանալիք Եվրո-2024-ի ընտրական փուլի Թուրքիայի և Կիպրոսի հետ ընկերական հանդիպմանը մասնակցելու համար։ Մինչ այդ Տիկնիզյանը հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։