«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բացատրել է, թե ինչու է անցյալ ամառ որոշել Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվել կատալոնական ակումբ։
«Ինչու՞ ընտրեցի «Բարսելոնան». Քանի որ ես միշտ ցանկացել եմ խաղալ Լա Լիգայում։ Դուք գիտեք, որ «Բարսելոնան» շատ խնդիրներ ունի։ Բայց երբ տեսա, թե ինչ ճանապարհով են ուզում գնալ, ասացի՝ ես կարող եմ դրա մի մասնիկը լինել։ Ես գտա նոր մարտահրավեր և ինքս ինձ ասացի, որ պատրաստ եմ ընդունել այն»,- ասել է Լևանդովսկին:
Լևանդովսկու համար «Բարսելոնան» «Բավարիային» վճարել է 45 միլիոն եվրո, իսկ ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը կատալոնացիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































