«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ծառայություններով։
Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Ռեալը»։ «Չելսին» նույնպես հետաքրրքված է ֆուտբոլիստով, բայց նրանք հասկանում են, որ այս տրանսֆերի ֆավորիտների թվում չեն: Ֆուտբոլիստի սպասվող տրանսֆերի արժեքը գնահատվում է 125 մլն եվրո։
Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդի» ամառային բյուջեն հաստատված չէ, ուստի առայժմ հնարավոր չէ ասել, թե արդյոք ակումբը պաշտոնական առաջարկ կանի Ջուդի տրանսֆերի վերաբերյալ։
























































