«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը մեկնաբանել է իտալական թիմի՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը։ Նիգերիացի հարձակվողը վստահություն է հայտնել, որ նեապոլցիները կարող են հաղթանակի հավակնել եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում։
«Այս հաղթանակից հետո պատմության մեջ մտնելը հիանալի է: Մենք շարունակում ենք երազել, մեր թիմը կարող է հաղթել Չեմպիոնների լիգան։ Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մենք հիանալի մարզիչ ունենք։ Տեսնենք, թե ինչ է սպասվում մեզ ապագայում, բայց ես կարծում եմ, որ լավ հնարավորություններ ունենք»,- Օսիմհենի խոսքերն է մեջբերում France 24-ը։
Հիշեցնենք՝ իտալական ակումբը ընդհանուր դիմակայությունում 5:0 հաշվով հաղթեց «Այնտրախտին»՝ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով ՉԼ քառորդ եզրափակիչ։