Կարիմ Բենզեման պատմել է, թե ինչու է փոխարինվել «Լիվերպուլի» դեմ խաղի (1:0) 82-րդ րոպեին։
«Ես լքեցի խաղադաշտը, քանի որ տհաճ հարված ստացա սրունքի հատվածում: Բայց դա ուղղակի կապտուկ է: Կիրակի օրը պատրաստ կլինեմ խաղալ «Բարսելոնայի» հետ խաղին»,- ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը։
Մադրիդցիները կատալոնական ակումբին կհանդիպեն Լա լիգայի 26-րդ տուրում։
























































