«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին մեկնաբանել է թիմի պատմական արդյունքը Չեմպիոնների լիգայում։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչ փուլում «Նապոլին» ընդհանուր 5:0 հաշվով հաղթեց «Այնտրախտին» և պատմության մեջ առաջին անգամ կխաղա մրցաշարի քառորդ եզրափակչում։
«Հեշտ չէր, բայց մեզ հաջողվեց հասնել «Նապոլիի» պատմական նպատակին: Սկզբում նրանք հարձակվում էին, մեզ համար դժվար էր խաղալը, քանի որ «Այնտրախտը» բարձր ճնշում էր գործադրում: Երկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց ավելի լավ խաղալ»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
1/4 եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 17-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով՝ 15:00:
























































