«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Պիտեր Կրաուչը մեկնաբանել է թիմի դուրս մնալը ՉԼ-ից: Մերսիսայդյան ակումբը 1/8 եզրափակչի առաջին խաղում պարտվել էր 2:5 հաշվով, իսկ պատասխան խաղում զիջեց նվազագույն հաշվով:
«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը հավատում էր,որ «Լիվերպուլը» կկարողանա քամբեք անել: Երկրորդ խաղակեսում «Ռեալը» գերիշխում էր խաղադաշտում, նրանք հարմարավետ և հեշտությամբ խաղը հասցրին իր տրամաբանական ավարտին»,- Կրաուչի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը:
1/4 եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 17-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 15:00:























































