«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում 5 գոլ խփելուց հետո պատասխանել է այն հարցին, թե արդյոք ցանկանում է թիմին տանել դեպի հաղթանակ Չեմպիոնների լիգայում։
«Մանչեսթեր Սիթին» վերջին տարիներին շատ է հաղթել առաջնությունում, ուստի ինձ չեն գնել Պրեմիեր լիգան հաղթելու համար: Այսպիսով… Փորձեք ինքներդ գուշակել», — ասել է Հոլանդը CBS Sports-ին:
«Մանչեսթեր Սիթիի» լավագույն արդյունքը Չեմպիոնների լիգայում մնում է 2021 թվականի եզրափակիչը։ Այն ժամանակ գավաթի համար պայքարում Խոսեպ Գվարդիոլայի թիմը նվազագույն՝ 0-1 հաշվով պարտվեց «Չելսիին»։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի 1/8 եզրափակիչում հաղթեց «ՌԲ Լայպցիգին» (1-1, 7-0):
























































