«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերը «Բավարիայի» համար չափազանց թանկ կարժենա, կարծում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Նեապոլցիները խաղացողի համար կարող են պահանջել առնվազն 100 միլիոն եվրո։
Նշվում է, որ Ա Սերիայի լավագույն ռմբարկուով հետաքրքրված են «Չելսին», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»: «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրություն է ցուցաբերել, սակայն թիմում արդեն կան Էրլինգ Հալանդը և Խուլիան Ալվարեսը:
























































