Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարտի 11-ից 13-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում հավաք-սելեկցիա անցկացրեց։
Հավաքին մասնակցելու համար պատանեկան ընտրանի էին հրավիրվել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Արմեն Երանոսյանը, Սուրեն Ղազարյանը, Լևոն Բաշոյանը, Ալիկ Հովհաննիսյանը, Գառնիկ Մինասյանը, Էդիկ Վարդանյանը և Խաչիկ Մարգարյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։