Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Բենժամեն Պավարը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա Պավարը, որի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը, դեմ չէ ուժերը փորձել այլ թիմում։ Խոսակցությունները 2018 թվականի աշխարհի չեմպիոնին կապում էին «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բարսելոնայի» հետ: Տեղեկություն կար, որ Բենջամինի ներկայացուցիչները իսպանական ակումբին ասել են, որ իրենց հաճախորդը մտադիր է խաղալ իրենց թիմում։
Սակայն, ըստ Պլետենբերգի, այժմ Պավարի ներկայացուցիչները հակված են պայմանագրի երկարաձգման տարբերակին։ Հաղորդվում է, որ կողմերը չեն բանակցել, սակայն «Բավարիայում» գոհ են, որ ֆուտբոլիստը մտափոխվել է և հավանաբար նրան նոր պայմանագիր կառաջարկեն:
























































