«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը մտադիր չէ այս ամռանը հեռանալ թիմից, հայտնում է լրագրող Մաքսիմիլիան Կոխը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացին ցանկանում է երկարաձգել պայմանագիրը մյունխենցիների հետ։
Նախկինում Պավարը ցանկանում էր հեռանալ «Բավարիայից» այն պատճառով, որ չէր սիրում խաղալ աջ պաշտպանի դիրքում։ Վերջերս ֆուտբոլիստը խաղադաշտ մտավ կենտրոնական պաշտպանների եռյակում և հաջողությամբ դրսևորեց իրեն։
Հաղորդվում էր, որ Պավարը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն ամռանը նրա տեղափոխությունը քիչ հավանական է։
























































