Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերի` ազգային հավաքականում հեռանկարների մասին։
«Ես Թոմասի հետ քննարկել եմ, որ նա չի հրավիրվի մարտ և հունիս ամիսների խաղերին։ Բայց դա չի նշանակում, որ նրա կարիերան Գերմանիայի հավաքականի կազմում ավարտվել է կամ նա ոչ մի դեր չի խաղալու Եվրոյում։
Նա այս իրավիճակն ընկալում է այնպես, ինչպես ես՝ եթե ազգային հավաքականի խաղացող ես, ուրեմն թոշակի չես անցնում։
Դուք կամ կանչ եք ստանում, կամ ոչ։ Ինչո՞ւ պետք է դռները փակեմ նման խաղացողի առջև: Տեսեք նրա դերը «Բավարիայում»։ Նա շատ կարևոր խաղացող է, և ես շատ ուրախ եմ նրա համար»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Süddeutsche Zeitung-ը։
























































