«Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի համար ԲԿՄԱ-ի դեմ երեկ կայացած խաղը 300-րդն էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Եդիգարյանը, հիշեցնենք, գոլի հեղինակ է դարձել իր համար հոբելյանական այդ խաղում՝ 90+5-րդ րոպեին 11-մետրանոցից գրավելով մրցակցի դարպասն ու փրկելով իր թիմին պարտությունից։